Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը10 նոյեմբերի 2017 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում մեկնարկել է «Դեպի նոր իրականություն» խորագիրը կրող 5-րդ «Բիզնես ինովացիոն ֆորում»-ը: Երկօրյա միջազգային ֆորումն այս տարի համախմբել է մոտ 200 հայաստանցի և միջազգային ձեռներեցների, ՏՏ ոլորտի փորձագետների: Միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցում են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի, Ucom-ի, «Դ-Լինկ»-ի, GG-ի, «Մեյսիս Թեք»-ի, «Ֆայմտեք, Ինսթիգեյթ»-ի, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, «Բրեվիս»-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: «Բիզնես ինովացիոն ֆորում»-ը քննարկումների, նորարարական գաղափարների հավաքագրման հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար: Այն Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |