Հայ երիտասարդների ստեղծած Breedge հարթակը կկապի ուսանողին գործատուի հետ11 նոյեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայ ուսանողները ստեղծել են Breedge հարթակը, որի նպատակն է կապեր հաստատել գործատուների և ուսանողների միջև: Այն կօգնի գործատուներին տաղանդավոր և եռանդուն ուսանողների շրջանում գտնել իրենց ապագա աշխատողներին: Հարթակում ուսանողները կարող են ստեղծել սեփական հաշիվը՝ նկարագրելով իրենց մասնագիտական հմտությունները: Համակարգը կընտրի կոնկրետ հաստիքի համար ամենահարմար թեկնածուներին և կներկայացնի նրանց պրակտիկանտ փնտրող կազմակերպությանը: Յուրաքանչյուր հարցազրույցի համար ընկերությունը Breedge-ին վճարում է $5: Breedge ստարթափի թիմը ձևավորվել է 2017-ին անցկացված Startup Boost Weekend-ի ընթացքում: Առաջին մրցանակին արժանանալուց հետո թիմը հնարավորություն է ստացել զարգացնել նախագիծը Ամերիկյան համալսարանում գործող EPIC ինկուբատորում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |