20 փետրվարի 2008 - 21:31 AMT
Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Վլադիմիր Պուտինն ու Միխաիլ Սահակաշվիլին
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը:

Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություններ են մաղթել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում նախագահական ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների քվեների 52,86 տոկոսը: