Արգենտինան, Չիլիի օրինակով, մերժել է Թայսոնի մուտքը երկիր

Արգենտինան, Չիլիի օրինակով, մերժել է Թայսոնի մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Արգենտինայի ազգային միգրացիոն վարչությունը մերժել է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի մուտքը երկիր վերջինիս դատվածության պատճառով: Բուենոս Այրես Թայսոնը պետք է ժամաներ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից, ուր նրան նույնպես թույլ չեն տվել մուտք գործել:

Արգելքը կապված է նաև բռնցքամարտիկի կողմից օրենսդրության խախտման հետ, գրում է rsport-ը Telam գործակալության վրա հղումով:

2007-ին Թայսոնն ԱՄՆ-ում դատապարտվեց 24 ժամ բանտարկության 3 տարվա պայմանական ազատազրկման թմրանյութեր պահելու և թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար: Ըստ օտարերկրացիների մասին օրենքի, Չիլիի ոստիկանությունն իրավունք ունի արգելել այն մարդկանց մուտքը, որոնք օրենքի նմանատիպ խախտումներ կամ դատավճիռներ են ունեցել իրենց երկրում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---