iPhone X-ի ևս մեկ թերություն. Դիսփլեյի վրա կանաչ գիծ է հայտնվում11 նոյեմբերի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - iPhone X-ից օգտվողները սկսել են բողոքել ուղղահայաց կանաչ գծից, որը հայտնվել է դիսփլեյի վրա գնումից որոշ ժամանակ անց: Վերբեռնումը խնդիրը չի շտկում, օգտատերերը պնդում են, որ սմարթֆոնը ֆիզիկական ազդեցության չեն ենթարկել և գցել, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով: Twitter-ի օգտատերերից մեկը հայտնել էր, որ երբ ինքը ներկայացրել է խնդիրն AppStore-ում, իր iPhone-ը փոխել են: Պարբերականը բացատրությունների համար դիմել է Apple-ին, սակայն հրապարակման պահին կորպորացիան դեռ չէր պատասխանել հարցմանը: Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը: Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |