Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում մեղադրում են սպանությունների կազմակերպման մեջ

Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում մեղադրում են սպանությունների կազմակերպման մեջ

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանն արտոնել է Մոսկվայի Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի ձերբակալությունը՝ մեղադրելով նրան 2 սպանության կազմակերպման մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան:

«Նրա ձերբակալության վերաբերյալ ապօրինի որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 30-ին: Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Բողոքարկման դիմումը քննվելու է նոյեմբերի 15-ին»,-ասել է փաստաբանը, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Իսմայիլովին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության համար:

Հայտարարված է Իսմայիլովի միջազգային հետախուզում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---