Հայկական Imusic երաժշտական հարթակը բջջային հավելված է ստեղծել

Հայկական Imusic երաժշտական հարթակը բջջային հավելված է ստեղծել

PanARMENIAN.Net - Գործարկվել է հայկական ամենամեծ երաժշտական հարթակներից Imusic-ի բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS և Android համակարգերի համար:

Imusic-ը հնարավորություն է տալիս օգտատերերին անվճար երգեր ներբեռնել, ստեղծել անձնական երգացանկեր՝ ցանկության դեպքում տարածել դրանք հետևորդների շրջանում, ինչպես նաև հետևել այլ օգտատերերի երաժշտական հրապարակումներին:

Երաժշտական սոցիալական ցանցում կարելի է գտնել մոտ մեկ միլիոնի հասնող տարբեր ժանրերի երգեր, մեղեդիներ և այլն:

Հարթակի միջոցով կարելի է նաև 24 ժամ ռադիո լսել: Այժմ Imusic-ն ունի 4 ռադիո՝ Jammin, Classic, Fusion, Ethno. յուրաքանչյուրն առաջարկում է համապատասխան ժանրի երաժշտություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---