13 նոյեմբերի 2017 - 13:49 AMT
Ռաշֆորդ. Երբ փոքր էի, փորձում էի նմանվել Ռոնալդոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը պատմել է, որ մանկուց է հետևել հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյին և նույնիսկ փորձել է նմանվել նրան: Ռաշֆորդը նաև մեկնաբանել է բրազիլացու խոսքերը, որն ասել էր, թե ի դեմս Ռաշֆորդի իր երիտասարդ տարիներն է տեսնում:

«Ես դիտել եմ նրա բոլոր խաղերը, տեսել եմ, թե ինչպես է առաջադիմում: Ակնհայտ է, որ նա գերազանց ֆուտբոլիստ է, որը բազում հաղթանակներ է ունեցել իր կարիերայի ընթացքում: Ուստի հաճելի է, երբ նա լավ բաներ է ասում քո մասին: Ես նայել եմ նրա տեսանյութերը YouTube-ում, իսկ առաջին խաղն արդեն «Օլդ Թրաֆորդում» 2003-ին, երբ նա հեթ-թրիքի հեղինակ դարձավ ՄՅՈւ հետ խաղում: Ես 5 տարեկան էի: Նա նաև եղբորս սիրելի ֆուտբոլիստն էր, բայց ես էլ էի հետևում նրա խաղերին»,-ասել է Ռաշֆորդը, գրում է Championat.com-ը The Telegraphի վրա հղումով:

Նա հավելել է, որ երբ երիտասարդ ես, հետևում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին և փորձում նմանվել նրանց: «Ես փորձում էի նմանվել Ռոնալդոյին»,-ասել է նա: