Marca. «Ռեալը» 200 մլն եվրո կծախսի 2018-ի ամռանը՝ գլխավոր թիրախը Նեյմարն է

Marca. «Ռեալը» 200 մլն եվրո կծախսի 2018-ի ամռանը՝ գլխավոր թիրախը Նեյմարն է

PanARMENIAN.Net - «Ռեալ» ֆուտբոլային ակումբը բազմամիլիոնանոց ծախսեր է ծրագրում անել 2018-ի ամռանը: Մադրիդյան ակումբը մտադիր է 200 մլն եվրո ներդնել մեկ, բայց առաջատար ֆուտբոլիստի ձեռք բերելու համար:

Եթե թիմը ձմռանը չթուլանա անդամների վնասվածքների պատճառով, ակումբը ոչ մի գործարք չի կնքի: Այդ դեպքում ամբողջ գումարը կտրամադրվի ամառային տրանսֆերին, որն, ըստ պարբերականի, Նեյմարն է լինելու, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Նեյմարը դժվարանում է հարմարվել է ՊՍԺ-ին՝ նա տարաձայնություններ ունի Էմերիի հետ, բոյկոտում է մարզումներն ու վնասվածքներ հորինում: Բրազիլացին տեղափոխվել է ՊՍԺ 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: Transfermarkt-ը գնահատում է Նեյմարին 150 մլն եվրո՝ նա 11 գոլ է իրացրել 12 խաղում և 9 գոլային փոխանցում արել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---