Գիտնականները պարզել են՝ սուրճն օգտակար է սրտի համար14 նոյեմբերի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սրտի ասոցիացիայի մասնագետները պարզել են, որ սուրճի օգտագործումը կապված է սրտի անբավարարության և ինսուլտի զարգացման ռիսկի նվազեցման հետ: Գիտնականները մեքենայացված ալգորիթմի միջոցով վերլուծել են Framingham երկարատև հետազոտության արդյունքները, որը նվիրված էր տարբեր սննդկարագերի և սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև կապին: Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում սուրճի յուրաքանչյուր լրացուցիչ բաժակը 7 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը և 8 տոկոսով՝ ինսուլտինը, գրում է Lenta.ru-ն EurekAlert! կայքի վրա հղումով: Թեև հետազոտության արդյունքները չեն բացահայտում պատճառահետևանքային կապը, այլ գիտական աշխատություններից հայտնի է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, ինչպես նաև նվազեցնում է տարբեր տիպի քաղցկեղների զարգացման հավանականությունը, այդ թվում լյարդի քաղցկեղի: Հաշվի առնելով այս ամենը՝ սուրճն իրոք կարող է կանխել մահը սրտանոթային համակարգի աշխատանքի խափանումից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |