«Մատանիների տիրակալը» սերիալը կնկարահանվի. Amazon-ը գնել է իրավունքը14 նոյեմբերի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Amazon ընկերությունը հայտարարել է, որ գնել է բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռապատումի հիման վրա սերիալ նկարահանելու իրավունքները: «Մատանիների տիրակալը» մշակութային ֆենոմեն է, որը գրավել է երկրպագուների մի քանի սերունդների երևակայությունը գրքերի և կինոէկրանի միջոցով»,-ասել է Amazon-ի ներկայացուցիչ Շերոն Տալ Իգուադոն: Նա խոստացել է «ստեղծագործության երկրպագուներին էպիկական ուղևորություն Միջերկրով», գրում է Lenta.ru-մ: «Շերոնն ու նրա թիմը անհավանական գաղափարներ ունեն՝ մտադիր են էկրան տեղափոխել նախկինում չուսումնասիրված պատմությունները՝ հիմնված Թոլքինի աշխատանքների վրա»,-ասել է Մեթ Գելսորը, Tolkien Estate and Trust ընկերության ներկայացուցիչը, որին են պատկանում բրիտանացի գրողի ստեղծագործությունների իրավունքները: Սեպտեմբերին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության հեռուստատեսային դեպարտամենտի առջև խնդիր էր դրել՝ այնպիսի նախագիծ գտնել, որը կկարողանա մրցել «Գահերի խաղի» հետ: Եթե սերիալի արտադրությունը մեկնարկի, դա կիրականացվի Warner Bros.-ի հետ համագործակցությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |