Մոսկվաբնակ հայ գործարարները բնակարան են նվիրել Ջիգարխանյանին

Մոսկվաբնակ հայ գործարարները բնակարան են նվիրել Ջիգարխանյանին

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ հայ գործարարները բնակարան են նվիրել ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր հիմնած թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին:

Բնակարանը գտնվում է Ջիգարխանյանի թատրոնից ոչ հեռու, մեծ է ու հարմարավետ: Այն լավ վերանորոգված է և լավ կահավորված:

Ջիգարխանյանը ռուսական առաջին ալիքի «Պուստ գովորյատ» շոուի հաղորդավար Դմիտրի Բորիսովի համար էքսկուրսիա է անցկացրել բնակարանով՝ ցույց տալով հյուրասենյակը, ննջարանը, խոհանոցն ու մեծ բնակարանի մյուս սենյակները:

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թալանել է իրեն՝ այդ թվում իր անունով ձևակերպելով դերասանի 3 բնակարանը:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---