ԱՄՆ-ն անհանգստացած են Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հետ կապված խնդիրների առումով

PanARMENIAN.Net - Միացյալ Նահագները անհանգստացած են փետրվարի 19-ին անցած Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հետ կապված խնդիրների առումով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեզը: Նա նկատել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները Հայաստանի ընտրությունները հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխան են համարում, «սակայն ԱՄՆ-ն անհանգստացած են զեկույցի որոշ կետերի առումով, այդ թվում այն հաղորդումների, որ ձայների հաշվարկը որակվել է որպես «անբավարար» կամ «շատ անբավարար» դիտորդների այցելած ընտրատեղամասերի 15 տոկոսում»:



ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ընդդիմության մի մասը բողոքում է ընտրությունների արդյունքների դեմ, եւ կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ցուցարարներին ապահովել հանրահավաքների հանգիստ եւ խաղաղ բնույթը: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հետեւել խաղաղ իրավիճակին եւ ձեռնպահ մնալ ցանկացած անօրինական քայլերից եւ բռնությունից»,- ընդգծել է Վասկեզը, հաղորդում է Xinhua գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---