Սոցաջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված գյուղերում կարող է 3 տարով երկարաձգվել14 նոյեմբերի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկում է ևս 3 տարով երկարաձգել սոցիալական աջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է փոխնախարար Վաչե Տերտերյանը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։ Նախատեսվում է բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում և այլն։ Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում: Վաչե Տերտերյանը հիշեցրել է, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015-ից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազար դրամ գումար։ Ինչ վերաբերում է բաժանորդների թվին, ապա փոխնախարարը նշել, որ դրանց թվով փոփոխություններ չկան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |