Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը և հերքում է զինված հեղաշրջումը![]() 15 նոյեմբերի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը՝ հայտարարելով, որ իրենք գործում են հանցագործների դեմ, որ հեղաշրջման մասին խոսք չկա, իսկ նախագահ Ռոբերտ Մուգաբեին ոչինչ չի սպառնում: «Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը, հայտնում է BBC-ին: Ըստ Reuters-ի, այդ մարդը գեներալ-մայոր Մոյոն է, որը գլխավորում է Զիմբաբվեի Գլխավոր շտաբի թիկունքի վարչությունը: Հարարեում լսվում են պայթյուններ և հրետանու համազարկեր: Զիմբաբվեի իշխող կուսակցությունւը մեղադրել է բանակի գլխավոր հրամանատար Կոնստանտինո Չիվենգային դավաճանության մեջ, քանի որ նա զգուշացրել էր, որ զինվորականները կարող են միջամտել քաղաքականությանը: Չիվենգան հակադրվեց նախագահ Մուգաբեին, երբ վերջինս ազատեց պաշտոնից փոխնախագահին: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |