Տարկետումը մասամբ կհանվի. Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

Տարկետումը մասամբ կհանվի. Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Դեմ է քվեարկել ԵԼՔ ընդդիմադիր խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին կոչ է արել դեմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ դրա դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, 4 ուսանող հացադուլի մեջ է, 120 գիտաշխատող ևս դեմ է օրինագծին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---