Դասադուլ հայտարարած ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը

Դասադուլ հայտարարած ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը

PanARMENIAN.Net - Տարկետման իրավունքի վերացման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը: Այս փողոցում է ԱԺ-ի ծառայողական մուտքը, հայտնում է Yerkir.am-ը:

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա են սկսում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցիա են սկսում։

Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---