Զիմբաբվեում հեղաշրջում է. Նախագահ Մուգաբեն կալանքի տակ է

Զիմբաբվեում հեղաշրջում է. Նախագահ Մուգաբեն կալանքի տակ է

PanARMENIAN.Net - Զիմբաբվեում պետական հեռուստաընկերության շենքը գրաված զինվորականները հայտարարել են, որ կալանավորել են երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին: Ընդ որում, նրանք չեն համարում, որ դա ռազմական հեղաշրջում է և հայտարարում են, որ Մուգաբեին և նրա հարազատաներին ոչինչ չի սպառնում:

Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունում հայտարարել են, որ այդ քայլն անհրաժեշտ էր «ազգի առողջության համար»: «Ոչ Զիմբաբվեն, ոչ կուսակցությունը Մուգաբեի, կամ նրա կնողջ սեփականությունը չեն: Այսօր նոր դարաշրջան է սկսվում»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, Մուգաբեն պատրաստվում է հրաժարական տալ, իսկ նրա հետնորդը կդառնա ոչ թե կինը, ինչպես նախկինում էր ասվել, այլ փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան:

Զինյալները գրավել են հեռուստաալիքի շենքը նոյեմբերի լույս 15-ի գիշերը: «Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---