ՏՏ սկսնակ 20 ընկերության hարկային արտոնություններ են տրվել15 նոյեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20 սկսնակ ընկերություն hարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հարկային արտոնություններով նախատեսվում է ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտահարկի 10% դրույքաչափից օգտվելու հնարավորություն տալ: Նախարարությունը դիտարկել է հարկային արտոնությունների համար դիմած ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերին դրական եզրակացություն է տրվել: Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամիսներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |