Ֆեդերերն առաջինն է աշխարհում մրցանակային պարգևավճարների գումարով

Ֆեդերերն առաջինն է աշխարհում մրցանակային պարգևավճարների գումարով

PanARMENIAN.Net - Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, վաղաժամ դուրս գալով ATP ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինն է դարձել աշխարհում մրցանակային պարգևավճարների գումարով: Այս ցուցանիշով շվեյցարացի թենիսիստը գերազանցել է ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսին:

Ֆեդերերի հաշվին այժմ 110 235 682 դոլար պարգևավճար կա: Թայգեր Վուդսի ցուցանիշն է՝ 110 061 012 դոլար կարիերայի ընթացքում, գրում է Eurosport-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---