Ադրբեջանը բողոքել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի արցախցի ներկայացուցչի պատճառով

Ադրբեջանը բողոքել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի արցախցի ներկայացուցչի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը բողոքի նամակ է գրել «Եվրոպական հեռարձակողների միության» գլխավոր տնօրեն Նոել Քարանին, որտեղ դժգոհություն է հայտնել այս տարի Վրաստանում կայանալիք «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող արցախցի Միքայել Գրիգորյանի մասնակցության առթիվ:

Trend.az-ի փոխանցմամբ, ըստ հեռուստաընկերության ղեկավարների, «օկուպացված տարածքներից» Հայաստանի մասնակցի ընտրությունը «քաղաքական սադրանք» է, որը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։

Նամակում ադրբեջանական հեռուստաընկերությունը հույս է հայտնում, որ «Եվրոպական հեռարձակողների միությունը» զերծ կմնա «քաղաքական խաղերից» և կդիտարկի Ադրբեջանի համար այս «զգայուն հարցը»:

2010 թվականին Ադրբեջանում ընդհատվեց «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ՝ արմատներով Ղարաբաղից Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթում: Ադրբեջանը չհեռարձակեց նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացված երգի մրցույթը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---