ՀՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ՀՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Ղրիմում ՌԴ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման և ռուսական օրենսդրության պարտադրման մասին հերթական բանաձևը:

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, բանաձևին կողմ է քվեարկել 71 երկիր, դեմ՝ 25 երկիր:

Գործակալությունը հայտնում է, որ դեմ քվեարկած երկրների շարքում են Հայաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Իրանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն:

Ձեռնպահ են մնացել 77 երկրների պատվիրակություններ՝ հիմնականում Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից:

2016-ի դեկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երկու բանաձև էր ընդունել: Այս փաստաթղթերը նույնպես դատապարտվում էին Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից: Ռուսաստանը փաստաթղթերում նշված է որպես «բռնազավթող տերություն», իսկ Ղրիմը բնութագրվել է որպես «ժամանակավոր բռնազավթված տարածք»:

Комитет Генассамблеи ООН большинством голосов принял антироссийскую резолюцию по Крыму
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---