Հայաստանում սկսել են ավելի շատ թանգարաններ և ավելի քիչ՝ համերգներ այցելել

Հայաստանում սկսել են ավելի շատ թանգարաններ և ավելի քիչ՝ համերգներ այցելել

PanARMENIAN.Net - 2014-2016 թվականներին Հայաստանում թանգարանային այցելությունների թիվն աճել է 8,8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014-ին մեր երկրում թանգարաններ հաճախումների թիվը կազմել է 2.091,4 մլն, 2015-ին՝ 2.261,3 մլն, 2016-ին՝ 2.276,5 մլն:

Թանգարանների թիվը 2015-ի համեմատ, 2016-ին աճել է 1-ով՝ կազմելով 106 թանգարան:

Երեք տարվա կտրվածքով 9,5%-ով աճել է նաև թատրոն հաճախումների թիվը՝ 2014-ի 480.300-ի փոխարեն 2016-ին կազմելով 526.100:

2015-ին հաճախումների թիվը կազմել է 512.700: Նույն ժամանակահատվածում թատրոնների թիվն անփոփոխ է մնացել՝ 28:

Չնայած համերգների թիվը 2014-2016 թվականներին աճել է 3,1%-ով, համերգներ հաճախումների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 17%-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---