ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նախագահական ընտրություններից

PanARMENIAN.Net - «Ես գոհ եմ Միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականից, որը հայտարարել է որոշակի առաջընթացի մասին` արձանագրված Հայաստանի նախագահական ընտրություններում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, հաղորդել են PanARMENIAN.Net ին ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, որոշ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է նկատի ունենալ: «ՆԱՏՕ-ն հուսով է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում եւ ըստ հնարավորության աջակցելու է հանրապետությունում ժողովրդավարական ինստւտուտների ամրապնդմանը»,- հայտարարել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---