Դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային $450 միլիոնով16 նոյեմբերի 2017 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը պատկանում էր հայտնի ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին: Միլիարդատերն այն գնել էր $127 միլիոնով: Գնորդը կտավի համար առաջարկել էր 400 մլն դոլար, կտավի ընդհանուր արժեքը կազմել է $450,3 մլն, ասվում է աճուրդի տան կայքում: Սակարկությունը կես ժամ է տևել, կտավի մեկնարկային գինը 4 անգամ ցածր էր՝ 100 մլն դոլար, հայտնում է RBK-ն: Դա Վինչին ստեղծել է «Աշխարհի փրկիչը» կտավը մոտավորապես 1500թ.: Կտավը եղել է Եվրոպայի արքայական տոհմերի հավաքածուներում և առաջին անգամ աճուրդի հանվել 1958-ին Sotheby’s-ում: Այն ժամանակ դեռ Դա Վինչիի հեղինակ լինելը հաստատված չէր և նկարը պայմանականորեն դասեցին Դա Վինչիի դպրոցին: Գնորդը ընդամենը 45 ֆունտ վճարեց կտավի համար:
Մասնավոր հավաքածուներում գտվող Դա Վինչիի միակ հայտնի կտավը վաճառվել է ամենաթանկ գնով: Մինչ այդ ամենաթանկարժեք գործարքն էր համարվում հանրային սակարկությունների ժամանակ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) կտավի վաճառքը $179,4 մլն: Դա 2015-ի մայիսին էր, իսկ նույն թվականի նոյեմբերին Christie's-ում $170,4 մլն վաճառվեց հայտնի իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը: . Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |