Պերուի հավաքականը նվաճել է ԱԱ-2018-ի վերջին ուղեգիրը

Պերուի հավաքականը նվաճել է ԱԱ-2018-ի վերջին ուղեգիրը

PanARMENIAN.Net - Պերուի հավաքականը նվաճել է ԱԱ-2018-ի վերջին ուղեգիրը: ԱԱ-2018-ին մասնակցելու ուղեգրի համար պատասխան անցումային խաղը Լիմայում (Պերու) ավարտվել է 2:0 հօգուտ խաղադաշտի տերերի: Աչքի են ընկել Ջեֆերսոն Ֆարֆանը, որը գոլի հեղինակ է դարձել 27-րդ րոպեին, և Քրիստիան Ռամոսը, որը գոլն իրացրել է 65-րդ րոպեին:

Առաջին խաղը նոյեմբերի 11-ին Վելինգտոնում ավարտվել էր 0:0 հաշվով, հայտնում է Eurosport-ը:

Հաղթանակի կապակցությամբ Պերուում նոյեմբերի 16-ը համազգային հանգստյան օր է հայտարարվել:

Պերուն կմասնակցի աշխարհի առաջնությանը 1982-ից հետո առաջին անգամ: Մրցաշարի եզրափակիչ մասի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, խաղերը կանցնեն 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---