Բոլոր դիմորդները հայոց լեզվի պարտադիր միասնական քննություն կհանձնեն16 նոյեմբերի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ ցանկացած բուհ ընդունվելու համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն: «Բարձարգույն կրթության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի կրթական աստիճանի ցանկացած մասնագիտության գծով ՀՀ քաղաքացիների ընդունելության համար առարկայի միասնական քննությունը պարտադիր է: Հայոց լեզվի միասնական քննություն պետք է հանձնեն նաև Հայաստանում օտարերկրյա բուհերի կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի դիմորդները: Միևնույն ժամանակ, նոր օրենքով կրճատվում է բուհերում հայոց լեզվի պարտադիր դասավանդման տևողությունը՝ ներկայիս երկու կիսամյակի փոխարեն մեկ կիսամյակ դառնալով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |