ԱՄՆ Դեսպանատունը խորհուրդ է տալիս Երեւանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հեռու գտնվել ընդդիմության հանրահավաքներից

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին, որ հայկական ընդդիմության կողմից Երեւանի կենտրոնում կազմակերպած հանրահավաքները, որոնք դեռեւս խաղաղ բնույթ են կրում, կարող են մի քանի օր տեւել: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությունը:



«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Երեւանում, որ, չնայած հանրահավաքները խաղաղ են անցնում, բացառված չէ, որ դրանք կարող են վերաճել դիմակայության եւ բռնության, ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել նման ցույցերից եւ զգույշ լինել այն դեպքում, եթե նրանք մոտ գտնվեն ցույցերի անցկացման վայրերին»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:



Հիշեցնենք, որ այսօր Երեւանում անցնում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների խաղաղ հանրահավաքը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ հանրահավաքը արտոնված չէ: Հանրահավաքի մասնակիցները նստացույց են սկսել, որին մի քանի հազար մարդ է մասնակցում: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, եթե իշխանությունները չբավարարեն նոր ընտրություններ անցկացնելու մեր պահանջը, բաղոքի ցույցերը կդադարեն խաղաղ բնույթ կրել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---