ԱԻՆ-ը սկսել է ճանապարհներին ձնաբքի ժամանակ առաջնային օգնության հենակետերի տեղադրումը16 նոյեմբերի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքները: ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը: Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լուռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն փրկարարները, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորիս քաղաք ընկած հատվածում և Շուրնուխ գյուղի հատվածում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |