«Խոստումը» ֆիլմն իր առաջին մրցանակն է ստացել16 նոյեմբերի 2017 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը մրցանակ է ստացել Լոս Անջելեսի Human Rights Watch-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում: Asbarez-ի փոխանցմամբ՝ մրցանակը նվիրվել է ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելիի հիշատակին: Ամերիկացի հայտնի ռոք երգիչը ինքնասպանություն էր գործել 2017-ի մայսին՝ Դեթրոյթում կայացած համերգից անմիջապես հետո: Նրան հայտնաբերել էր թիկնապահը հյուրանոցի լոգասենյակում: Երեկոյի ընթացքում ֆիլմը և երաժշտությունը ճանաչվել են որպես հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների տարածման ինքնատիպ և ազդեցիկ աշխատանքներ: Երեկոյի ընթացքում ֆիլմի համանուն՝ «Խոստումը» սաունդթրեքը կատարել են One Republic հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը: Դրամահավաք-երեկոյին ներկա են եղել նաև Սերժ Թանկյանը, Դևիդ Ֆորսթերը, Անժելա Սարաֆյանը, Քիմբերլի Էմերսոնը և այլ հայտնիներ: «Խոստումը» ֆիլմ նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորել է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի համար: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել էր, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել էր նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |