Ճապոնիայում գնացքը 20 վայրկյան շուտ է շարժվել. Ընկերությունը ներողություն է խնդրել17 նոյեմբերի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում Tsukuba Express երկաթգծի կառավարման օպերատորը ներողություն է խնդրել այն բանի համար, որ մերձքաղաքային գնացքը կայարաններից մեկից 20 վայրկյան շուտ է շարժվել նախատեսվածից: Արագընթաց գնացքը պետք է մեկներ Մինամի-Նագարեյամա կայարանից տեղական ժամանակով 9:44:40-ին, սակայն շարժվել է 9:44:20-ին: Ինչպես ավելի ուշ բացատրել է մեքենավարը, խախտելով կանոնները, նա, փակելով դռները, մոռացել է նայել ժամատախտակին, գրում է republic.ru-ն BBC News-ի վրա հղումով: Արդեն մի քանի ժամից ընկերության ղեկավարը հաղորդագրություն է տարածել՝ «ներողություն խնդրելով անհարմարության համար»՝ նշելով, որ թեև գնացքները 4 րոպեն մեկ են երթևեկում, նույնիսկ աննշան անճշտությունը կարող է մեծ ուշացման պատճառ դառնալ հետագայում՝ օրինակ, ավելի ճշգրիտ աշխատող երթուղիներում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |