Արոնյանն առաջին հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Գրան պրիում

Արոնյանն առաջին հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Գրան պրիում

PanARMENIAN.Net - Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին՝ 4-րդ փուլի երկրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևին:

Հայաստանցի գրոսմայստերը 1,5 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---