Մարիխուանայի չարաշահումից աշխարհում առաջին մահվան դեպքն է գրանցվել

Մարիխուանայի չարաշահումից աշխարհում առաջին մահվան դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադոյի նահանգի բժիշկները պնդում են, որ գրանցվել է աշխարհում առաջին մահացու դեպքը, որի պատճառը մարիխուանայի չարաշահումն է: Հետազոտությունը հրապարակվել է Clinical Practice and Cases in Emergency Medicine ամսագրում, որի մասին համառոտ հայտնել է նաև Newsweek-ը:

Բժիշկների մոտ է հայտնվել 11-ամսական երեխան, որին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենայով: Զննության ընթացքում պարզվել է, որ երեխայի մոտ միոկարդիտ է (սրտամկանի ախտահարում) զարգացել: Նրա մահից հետո արյան և մեզի մեջ հայտնաբերել են մարիխուանայի հիմնական հոգեմետ բաղադրիչի բարձր պարունակություն: Պարզվել է, որ նրա ծնողները հաճախ են օգտագործել այդ թմրանյութը, գրում է Lenta.ru-ն:

Ըստ հեղինակների հետազոտության, միոկարդի վրա կանաբիսի ազդեցության մասին հայտնի էր նաև նախկինում, սակայն միոկարդիտով հիվանդության ոչ մի դեպք մինչ այժմ մահվան չէր հանգեցրել:

Բժիշկները դիտարկում են երեխայի մահվան նաև այլ պատճառներ՝ այդ թվում վիրուսներից ու վարակից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---