Անչափահասներից խաղադրույք ընդունած բուքմեյքերների տուգանքը կաճի 20 անգամ18 նոյեմբերի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերական ընկերությունները և խաղատները կարող են տուգանվել 2 մլն դրամով և ավելի, եթե թույլ տան 18 տարին, որոշ դեպքերում նաև՝ 21-ը չբոլորած երիտասարդներին խաղադրույքներ կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա հայտնում է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2 մլն դրամ տուգանք է սահմանում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար, եթե դրանք առաջին անգամ են խախտում օրենքը: Իրավախախտումը կրկնելու դեպքում սահմանվում է 5 մլն դրամ տուգանք, երրորդ անգամ՝ 10 մլն դրամ, իսկ չորրորդի դեպքում կասեցվում է ընկերության լիցենզիան: Գործող օրենսդրությամբ, անչափահասներին խաղադրույքներ անել թույլատրող խաղասրահների և բուքմեյքերական ընկերությունների համար նախատեսվում է 100.000 դրամ տուգանք: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները Պեսկով․ Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ բանակցելիս քննարկել է «Զանգեզուրի միջանցքը» «Նախագահը յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է»,–ասել է նա |