22 փետրվարի 2008 - 12:37 AMT
Թուրքիայի Անվտանգության խորհուրդ. Թուրքիան հարվածներ կհասցնի ՔԱԿ-ի գրոհայինների հենակետերին Հյուսիսային Իրաքում
Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ եւ հարվածներ կհասցնի Քրդական աշխատավորական կուսակցության ռազմակայաններին Հյուսիսային Իրաքում: Որոշումը կայացվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում: «Ըստ անհրաժեշտության սահմանից այն կողմ իրագործվող գործողությունները կշարունակվեն նաեւ ապագայում»,-ասվում է ԱԱԾ-ում:

Ընդ որում, ասվում է փաստաթղթում, Անկարան չի դադարեցնի քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ ռազմական համագործակցությունը հարեւան Իրաքի հետ: ԱԱԾ-ի նիստում, որին մասնակցել են նախարարներ եւ բարձրագույն հրամանատարներ, նշվել է, որ Թուրքիան կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու Իրաքի քաղաքական միասնությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարվա հոկտեմբերին հանրապետության խորհրդարանը կառավարությանը թույլ է տվել տարվա ընթացքում մարտական գործողություններ վարել անջատողական ՔԱԿ-ի դեմ Հյուսիսային Իրաքում: Ըստ թուրքական մամուլի, այս սահմանամերձ շրջանում են թաքնվում շուրջ 4 հազար գրոհայիններ: ՔԱԿ-ը 1984 թ. ի վեր պայքարում է անկախ քրդական պետության ստեղծման համար: