Առաջին անգամ խմբագրվել է կենդանի մարդու ԴՆԹ-ն18 նոյեմբերի 2017 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներն առաջին անգամ կարողացել են «խմբագրել» մարդու գենը անմիջապես նրա մարմնի մեջ: The Associated Press-ի փոխանցմամբ, փորձն իրականացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 44-ամյա տղամարդու վրա: Լրատվամիջոցը գրում է, որ փորձի վերջնական արդյունքները կերևան մեկ ամիս անց: Եթե այն դրական արդյունքներ ունենա, մեծ առաջընթաց կգրանցվի գենոթերապիայի ոլորտում: Փորձի հեղինակները նպատակ ունեն բուժել մարդկանց որոշ հիվանդություններ: Մեթոդն առայժմ կարող է բուժել հեմոֆիլան և մետաբոլիկ հիվանդություններ: Նախկինում գիտնականները փոփոխում էին մարդկանց ԴՆԹ-ն լաբորատորիայում, իսկ այնուհետև տեղադրում փոփոխված բջիջները հիվանդի օրգանիզմի մեջ: 2016-ին բրիտանացի մի խումբ գիտնականների հաջողվել էր փոխել մարդու սաղմի ԴՆԹ-ն: 41 էմբրիոնի վրա իրականացված փորձը թույլ էր տվել գիտնականներին գալ այն եզրահանգմանը, որ հնարավոր է փոխել և «առողջացնել» երեխայի գենը դեռևս նրա մոր արգանդում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |