Նախագծվել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը (վիդեո)

Նախագծվել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը

PanARMENIAN.Net - Seasteading ընկերությունը նախագծել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը, որը կտեղակայվի Խաղաղ օվկիանոսում՝ Ֆրանսիական Պոլոնեզիայից ոչ հեռու: Daily mail-ի փոխանցմամբ, «լողացող» քաղաքի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020 թվականին:

Քաղաքը բաղկացած է լինելու 118 կղզիներից և ունենալու է մոտ 200.000 բնակիչ: Այստեղ կառուցվելու են նաև բազմաթիվ հյուրանոցներ, տներ, գրասենյակներ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր:

Կայքը գրում է, որ նախագծի հեղինակները հունվարին քաղաքի կառուցման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆրանսիական Պոլոնեզիայի հետ:

Seasteading-ի ղեկավար Ջո Քուիրքը հայտարարել է, որ նախագիծը միտված է «մարդկությանը քաղաքականությունից ազատագրելուն»: Նա նաև հայտարարել է, որ մինչև 2050 թվականը նախատեսում են հազարավոր այդպիսի քաղաքներ նախագծել և կառուցել:

Նախագիծը հովանավորվում է PayPal ընկերության հիմնադիր Փիթեր Թիելի կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---