Ատոմ Էգոյանը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստանալու

Ատոմ Էգոյանը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստանալու

PanARMENIAN.Net - Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը կպարգևատրվի Lifetime Achievement մրցանակով նոյեմբերի 20-ին մեկնարկող «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն 2017»-ի (IFFI) ընթացքում:

Հնդկաստանյան United News լրատվամիջոցի փոխանցմամբ, Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Սմրիթի Իրանին իր թվիթերյան հաշվում հրապարակած գրառման մեջ հայտնում է, որ կինոփառատոնի ընթացքում ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» և «Հիշել» ֆիլմերի հատուկ ցուցադրություն կկազմակերպվի:

Աշխարհահռչակ ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինոյի զարգացման գործում: Նրա ֆիլմերում համադրվում են բուռն էմոցիաներն և տեխնոլոգիական ինքնատիպ լուծումները, դրանք կինոդիտողին բացահայտում են տարբեր հիմնախնդիրներ: Եգիպտահայ ընտանիքում ծնված Ատոմ Էգոյանը, Տորոնտոյի համալսարանում հայոց պատմություն ուսանելու տարիներին, շատ բան է բացահայտում իր ազգային մշակույթի և պատմական անցյալի մասին: Նա մեծ հետքրքրությամբ սկսում է ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել Թուրքիայում:

«Նա իր գործունեության հիմնական մոտիվացիան ֆիլմարտադրության մեջ համարում է մոռացված պատմության վերհանումը»,-գրում է աղբյուրը:

Էգոյանը էկրանավորել է 15 լիամետրաժ ֆիլմ, ստեղծել մի քանի հեռուստատեսային նախագծեր և կարճամետրաժ ֆիլմեր: Ռեժիսորի «Արարատ» ֆիլմը նրա առաջին գործն է Հայոց ցեղասպանության մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---