Հայկական ուսուցողական 3D մուլտֆիլմերի շարք է ստեղծվել (վիդեո) 20 նոյեմբերի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Դիջիստեպ» անիմացիոն ստուդիան զվարճալի ուսուցողական «Օբոլոտ» 3D մուլտֆիլմերի շարքն է ստեղծել նախադպրոցական տարիքի երեխաների համար: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը խենթ, ընկերասեր, զվարճալի ռոբոտ Օբոլոտն է, որը Բոքսլենդ կոչվող գիտելիքների և անակնկալների աշխարհում մշտապես հետաքրքիր բացահայտումների փնտրտուքի մեջ է: Անիվի տեսք և «մոնիտոր-աչքեր» ունեցող փոքրիկ ռոբոտը անիմացիոն շարքի յուրաքանչյուր սերիայում տարբեր առարկաներ է բացահայտում մանուկների համար՝ տիեզերանավ, ուղղաթիռ, հեծանիվ և այլն, ցույց տալիս դրանց կիրառության նպատակն ու նշանակությունը: Շարքում ներդրվել են նաև հայկական տարրեր՝ ազգային երաժշտության, ճարտարապետության տեսքով: Այն նախատեսված է նաև արտասահմանյան լսարանի համար: Անիմացիոն շարքի 5 րոպեանոց սերիաներն արդեն հասանելի են YouTube-յան ալիքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |