Գիտնականներ. Չծխելն ու չափավոր խմելը նպաստում են երկարակեցությանը20 նոյեմբերի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Դանիայի գիտնականներն ապացուցել են, որ օգտագործվող ալկոհոլի քանակի սահմանափակումը և ծխելուց հրաժարվելը հետաձգում են ծերությունն ու նպաստում են երկարակեցությանը: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ որոշելով կապը վնասակար սովորությունների և մաշկի ու աչքերի տարիքային փոփոխությունների միջև: Մասնագետների հոդվածը հրապարակվել է Journal of Epidemiology & Community Healthո-ւմ: Հայտնի է, որ ծերացման արտաքին նշանները կապված են կենսաբանական տարիքի հետ: Այն մարդկանց առողջական վիճակը, որոնք իրենց տարիքից մեծ են երևում, որպես կանոն, ավելի վատ է, քան նրանց ավելի լավ տեսք ունեցող հասակակիցների մոտ: Ծերացման տեսանելի արտաքին նշաններից են եղջերաթաղանթի վրա 50-ից հետո հայտնվող լիպիդային գոյացությունները, քսանտելազման (մաշկի վրա առաջացող ճարպային գոյացությունները), ականջի բլթակի մոտ առաջացող ծալքերը և ճաղատացումը, գրում է Lenta.ru-ն: Վնասակար սովորությունների (ծխելու և ալկոհոլ օգտագործելու մեջ) և տարիքային փոփոխությունների միջև կապը գտնելու համար գիտնականներն օգտագործել են երկարամյա Copenhagen City Heart Study հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 1976-2003թթ.: Հետազոտությանը մասնակցել է 20.000 տղամարդ և կին, սակայն ընտրվել է անալիզի համար միայն 11.613 մարդ: Պարզվել է, որ որքան շատ է մարդ ծխում, այնքան շատ է եղջերաթաղանթի փոփոխությունների, քսանտելազմայի և ականջի բլթակի մոտի ծալքերի վաղ առաջացման հավանականությունը: Ալկոհոլի չարաշահումը ևս կապված է նույն ախտանշանների հետ, բացառությամբ ճարպային գոյացությունների առաջացման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |