10 հուլիսի 2003 - 18:31 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Տարածաշրջանային համագործակցության եւ Եվրամիության հետ կապերի հեռանկրաների հարցերը կքննարկի այսօր Երեւանում ԵՄ «եռյակը» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորությամբ: Նա Հայաստանի մայրաքաղաք է ժամանել երեկ երեկոյան երկօրյա այցով` շրջայց կատարելով տարածաշրջանի երկրներով: Այսօր ԵՄ ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: