22 փետրվարի 2008 - 13:50 AMT
34 տեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանը կորցրել է 337 քվե
34 տեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանը կորցրել է 337 քվե: Ըստ տվյալների, թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրել է 1 ձայն, Վահան Հովհաննիսյանը` 7, Տիգրան Կարապետյանը` 4 ձայն: Միեւնույն ժամանակ, թեկնածու Արթուր Բաղդասարյանը ստացել է 5 ձայն, Արամ Հարությունյանը` 3 ձայն, իսկ թեկնածուներ Վաղգեն Մանուկյանն ու Արման Մելիքյանը` մեկական ձայն:

Անվավեր քվեաթերթիկների քանակն ավելացել է 21-ով: 12 տեղամասերում քվեարկության արդյունքները մնացել են նույնը: Ձայների վերահաշվարկ է կատարվել Երեւանի 21 տեղամասերում, Արագածոտնի շրջանում` 2, Կոտայքի մարզում` 4, Շիրակի մարզում` 2 եւ Լոռու մարզում` 5 տեղամասերում, հաղորդում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: