Հայաստանը 33 կետով նահանջել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքսում»

Հայաստանը 33 կետով նահանջել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքսում»

PanARMENIAN.Net - Հայաստանը 2017-ին 2016-ի համեմատ 33 կետով նահանջել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս» վարկանիշում: Համաձայն Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած հետազոտության՝ ընթացիկ տարում Հայաստանը 75-րդ տեղում է 163 երկրների շարքում՝ նախորդ տարվա 108-ի փոխարեն:

Հայաստանում ահաբեկչության վտանգը առավելագույն 10 միավորից գնահատվել է 2,374 միավոր, 2016-ին՝ 2,086 միավոր: Վարկանիշում Վրաստանը 77-րդ տեղն է զբաղեցրել, Ադրբեջանը՝ 95-րդն է, Թուրքիան՝ 9-րդը, Իրանը՝ 53-րդը, և Ռուսաստանը՝ 33-րդը:

Ահաբեկչության ամենաբարձր սպառնալիք ունեցող երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան և Լիբիան:

Հետազոտության համաձայն՝ 2016-ին ահաբեկիչների գործողությունների հետևանքով ավելի քան 25.600 մարդ է զոհվել աշխարհի 77 երկրում, ինչը 13%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից: Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրում տարվա ընթացքում ահաբեկչությունների, զոհերի և տուժածների թիվը, ինչպես նաև ավերածությունների ծավալը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---