Դենդրոպարկ՝ Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքում20 նոյեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 20-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աշխատանքային խմբում եղել են գերատեսչության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և պատասխանատու այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր: Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև մեծ աստղադիտակի աշխատանքը: Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ: Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ: Համագործակցությունը հետագայում խորացվելու է: Մեծացվելու է կիրառական տիեզերագիտության օգտագործումը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում` Հայաստան հրավիրելով այդ ուղղությամբ աշխատող միջազգային գիտական կենտրոնների փորձագետներին: «Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը իր ելույթում նշել է, որ աստղագետները շատ կարևորում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես գիշերային երկնքի` մթության պաշտպանումը արհեստական լուսավորությունից: Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը: Բնապահպանության նախարարը շեշտել է այն իրողությունը, որ Հանրապետության խոշոր գիտական կառույցը կարևորում է բնապահպանական խնդիրները, ինչը էկոմշակույթի ձևավորման ակնառու օրինակ է և ուղերձ մյուս նմանատիպ և տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Այս տեսանկյունից նախարարը օրինաչափ է համարել, որ համագործակցությունը կառուցվելու է դենդրոպարկի հիմնման գործընթացի շուրջ: Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ նախարարությունն ունի դենդրոպարկերի ստեղծման հարուստ փորձ և այն կներդնի յուրօրինակ պահպանվող տարածք ստեղծելու գործում: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի դենդրոպարկերի գծով գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանը նշել է, որ ամեն ինչ կարվի ազգային արժեք գնահատված աստղադիտարանին հարիր դենդրոպարկի ստեղծման ուղղությամբ: Նախարարը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մեկշաբաթյան ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |