Մեսսին 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» կստանա նոյեմբերի 24-ին

Մեսսին 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» կստանա նոյեմբերի 24-ին

PanARMENIAN.Net - Արգենտինացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին շուտով ևս մեկ «Ոսկե խաղակոշիկի» կարժանանա:

Արգենտինացու համար «Ոսկե խաղակոշիկը» 4-րդը կդառնա կարիերայում: Այդ ցուցանիշով նա կհասնի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Մեսսին մրցանակը կստանա Բարսելոնայի կենտրոնում գտնվող Antigua Fabrica Estrella Damm միջոցառումների սրահում: Արարողությունը կկայանա նոյեմբերի 24-ին, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Պարգևը սահմանել են European Sports Magazines-ն ու adidas-ը: Մրցանակը հանձնվում է 1968-ից: Մեսսին 2016/2017 խաղաշրջանում 74 միավոր է հավաքել՝ դառնալով 37 գոլի հեղինակ և առաջ անցնելով Բաս Դոստից ու Պիեռ Էմերիկ Օբամեյանգից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---