The Week. Հայաստանն այս շաբաթվա «երազանքի ուղևորության» երկիրն է

The Week.  Հայաստանն այս շաբաթվա «երազանքի ուղևորության» երկիրն է

PanARMENIAN.Net - Բրիտանական The Week ամսագիրը այս շաբաթ «երազանքի ուղևորության» համար ամենալավ երկիր է ճանաչել Հայաստանը: Ամսագիրն ամեն շաբաթ ընթերցողներին է ներկայացնում հայտնի ճանապարհորդների կողմից առաջարկվող լավագույն ուղղություններն աշխարհում:

Ամսագիրն անդրադառնում է BBC-ի մեկնաբան, գրող Բեն Լերվիլի Հայաստան կատարած ուղևորության մասին նոթերին, որտեղ նա պատմում է հայերի շռայլության և հյուրասիրության մասին: Բեն Լերվիլին գրում է, որ, ուսումնասիրելով հնացած ուղեցույցը, մի հյուրատան հասցե է գտել Դիլիջանում, որը բավականին դժվար է գտել քաղաքի մերձակայքում: «Ես թակեցի, բայց ի պատասխան միայն լռություն էր: Շուտով, սակայն, ոտնաձայներ լսվեցին և գոգնոցով միջին տարիքի մի կին բացեց դուռը»,-ասվում է հոդվածում:

Հյուրին ընթրիքի են հրավիրել, որն, ինչպես պարզվել է, տոնական էր՝ նշում էին տան տիրոջ դրստեր 18-ամյակը: Աղջկա մայրը նորանոր ուտեստներ էր մատուցում իրեն: Սեղանին ավանդական լավաշն էր, սմբուկ և ձիթապտուղ, թարմ բողկ և պանիր, հետո հայտնվեց խոզի մսից պատրաստված խորովածը, իսկ հետո սունկ, հավ և էլի բազում ուտեստներ: Սեղանին էր նաև տնական մրգի օղին:

«Ես այսպես կասեմ. եթե դուք հյուրընկալվեք Հայաստանում, դժվար թե մոռանաք դա երբևէ»,-ավարտում է հոդվածը հեղինակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---