Գեղաթերթիկ՝ նվիրված ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Գեղաթերթիկ՝ նվիրված ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային:

280 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքերը: Երկու նամականիշով գեղաթերթիկը ձևավորված է ՀՀ և ՌԴ դրոշների գույներով:

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նամականիշի չափսերն են` 34,0 x 34,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---