Apple-ը iPhone և Macbook կարտադրի վերամշակվող աղբից21 նոյեմբերի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է իր հայտնի ապրանքանիշերը՝ iPhone, Macbook և այլ սարքավորումներ, արտադրել վերամշակվող աղբից: News.com կայքի փոխանցմամբ, ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնը հայտարարել է, որ իրենք նպատակադրված են 100%-ով էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված արտադրանք ներկայացնել: «Իմ տվյալներով, մենք միակ ընկերությունն ենք ոլորտում, որը փորձում է այսպիսի մոտեցում ցուցաբերել: Շատերն են խոսում էլեկտրական սարքավորումների վերամշակման մասին, սակայն ոչ ոք չի ցանկանում երկրորդական հումքից արտադրանք ստանալ»,-ասել է նա: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնելու է ձեռքով արդյունահանվող կոբալտի կիրառությունը գադթեջների մարտկոցների պատրաստման համար. բանն այն էր, որ դրանք արդյունահանվում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ծայրահեղ վտնագավոր պայմաններում՝ անչափահաս աշխատուժի կիրառմամբ: Amnesty International-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ կոբալտը լայն կիրառություն ունի արդյունաբերական այնպիսի խոշոր ընկերությունների արտադրանքում, ինչպիսին են Apple-ը, Samsung-ը, Electronics-ը, Dell-ը, Microsoft-ը, BMW-ը, Renault-ը և Tesla-ն: Զեկույցի հեղինակները քննադատում էին ընկերություններին՝ ոչ մարդկային պայմաններում գտնվող աշխատուժի միջոցով արդյունահանվող հումքը իրենց արտադրության մեջ կիրառելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |