ԵԶԲ-ն պահպանել է Հայաստանում 5,2% տնտեսական աճի կանխատեսումը21 նոյեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի համար պահպանել է 5,2%-ի կանխատեսում: Բանկի՝ նոյեմբերին հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցի համաձայն, ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ տարածքում երկրորդ տեղն է զբաղեցնում տնտեսական աճի չափով՝ Տաջիկստանից հետո: Ըստ ԵԶԲ կանխատեսումների՝ 2017-ին այս երկրում կգրանցվի 7,2% տնտեսական աճ: Բելառուսում կանխատեսվում է 1,8%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4%, իսկ Ռուսաստանում՝ 1,7% տնտեսական աճ: Հայաստանում 2018-ին տնտեսական աճը կկազմի 2,7%: 2019-ին կգրանցվի ավելի բարձր՝ 4,1% տնտեսական աճ, իսկ 2020-ին 4%: Տարեսկբին ԵԶԲ Հայաստանի տնտեսական աճի 2,9% էր կանխատեսում, իսկ 2018-ին համար՝ 3,9%: 2016-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ն զիջեց իր առաջատար դիրքն առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ աճի տեմպերի ցուցանիշով ԵՏՄ երկրների թվում: Պատճառը ՀՆԱ 2,6 տոկոս անկումն է եղել 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդհանուր առմամբ, 2016-ի արդյունքներով` ԵԶԲ անդամ երկրներում տնտեսական անկումը 2015-ի համեմատ 3,1%-ից դանդաղել է մինչև 0,5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |