Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է22 նոյեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «Այլընտրանքային էներգիա» նախագծի շնորհիվ մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում: Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնանն արդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ՝ լուսավորելով ևս 2կմ տարածք։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է։ Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ամրակից գյուղի վարչական ղեկավար Արթուր Ներկարարյանը և գյուղի բնակիչները: «Ամեն անգամ որևէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապա պետք է սահմանենք կարևոր նպատակներ և առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ լուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլև ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան: Լավատեսությունն անչափ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |